ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:
Հարցերը հասանելի են առանց գրանցվելու և բեռնվում են 20-ական՝ արագ աշխատանքի համար։
Ինչ է ներառում թեման
Հարցեր երթևեկության մասնակիցների անվտանգության, պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության մասին։
Հարցեր՝ ամբողջ հարցաշարում: 51
Հասանելի հարցեր՝ 51
Ինչպես սովորել հարցերը
- Կարդա հարցը և ուսումնասիրիր նկարը, եթե կա։
- Ընտրիր պատասխանը․ համակարգը ցույց կտա ճիշտ տարբերակը և առկա բացատրությունը։
- Անցիր հաջորդ հարցին, ապա ամփոփիր արդյունքը։ Մանրամասն ուսուցումը հասանելի է քո հաշվում։
Ուսուցողական նյութ է․ չի փոխարինում գործող պաշտոնական կանոններին։
Թեմայի հարցերը
Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
- Պառկեցնել նրան ոտքերը բարձրացնելով։
- Պառկեցնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահովել կիսապառկած դիրք։
- Պառկեցնել նրան հորիզոնական դիրքով։
Ճիշտ պատասխանը՝ Պառկեցնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահովել կիսապառկած դիրք։
Ճիշտ գործողությունն է՝ Պառկեցնել նրան գլուխն ու իրանը բարձրացնելով ապահովել կիսապառկած դիրք։ Առաջին օգնության դեպքում կարևոր է ճիշտ հերթականությունը և միայն տվյալ վիճակի համար պահանջվող գործողությունները կատարելը։ Հիշեք գործողությունների հերթականությունը և մի կատարեք տարբերակներում առաջարկված ավելորդ քայլեր։
Ավտովթարի ժամանակ հետևյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին։
- Վախեցած հղի կին։
- Քերծվածքներով երեխա։
- Բազկի կոտրվածքով տղամարդ։
- Անգիտակից տղամարդ։
Ճիշտ պատասխանը՝ Անգիտակից տղամարդ։
Առաջին հերթին օգնությունը պետք է ցուցաբերվի անգիտակից տղամարդուն։ Տրված չորս տուժածներից աղբյուրի ճիշտ տարբերակը հենց նրան է ընտրում որպես առաջնահերթ։ Վախեցած հղի կինը, քերծվածքներով երեխան և բազկի կոտրվածքով տղամարդը այս հարցում առաջինը չեն ընտրվում։
Քթից արյունահոսության դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
- Տուժածի գլուխը հետ տանել։
- Տուժածի գլուխը կախ գցել և սեղմել քթի վերին հատվածը։
- Տուժածի քթի մեջ բամբակի տամպոն դնել։
- Թողնել, որ արյունահոսի և ինքնուրույն դադարի։
Ճիշտ պատասխանը՝ Տուժածի գլուխը կախ գցել և սեղմել քթի վերին հատվածը։
Ճիշտ գործողությունն է՝ Տուժածի գլուխը կախ գցել և սեղմել քթի վերին հատվածը։ Առաջին օգնության դեպքում կարևոր է ճիշտ հերթականությունը և միայն տվյալ վիճակի համար պահանջվող գործողությունները կատարելը։ Հիշեք գործողությունների հերթականությունը և մի կատարեք տարբերակներում առաջարկված ավելորդ քայլեր։
Մեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծակի սկսում է գանգատվել կրծքավանդակի ճնշող ուժեղ ցավերից և շնչառության դժվարացումից։ Ի՞նչ է պետք անել։
- Առաջարկել նրան գնալ մոտակա հիվանդանոց։
- Տալ մի բաժակ ջուր, 2 հաբ վալերիանա։
- Անմիջապես կանգնեցնել մեքենան և միացնել վթարային ազդանշանը։
- Խորհուրդ տալ նրան մի փոքր քայլել ու մաքուր օդ շնչել։
Ճիշտ պատասխանը՝ Անմիջապես կանգնեցնել մեքենան և միացնել վթարային ազդանշանը։
Ճիշտ գործողությունն է՝ Անմիջապես կանգնեցնել մեքենան և միացնել վթարային ազդանշանը։ Առաջին օգնության դեպքում կարևոր է ճիշտ հերթականությունը և միայն տվյալ վիճակի համար պահանջվող գործողությունները կատարելը։ Հիշեք գործողությունների հերթականությունը և մի կատարեք տարբերակներում առաջարկված ավելորդ քայլեր։ Մյուս տարբերակներում առաջարկվող գործողությունները տվյալ աղբյուրի ճիշտ հաջորդականության մաս չեն և կարող են շեղել առաջնային քայլից։
Ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ցնցումային նոպայի դեպքում։
- Բռնել տուժածին` փորձելով զսպել ցնցումները։
- Փորձել բացել բերանը, բռնել լեզուն և որևէ առարկա դնել ատամների միջև։
- Փորձել բացել շնչուղիները` տուժածի գլուխը ետ տանելով։
- Ձեռք չտալ, թողնել, որ ցնցումներն ավարտվեն։
Ճիշտ պատասխանը՝ Ձեռք չտալ, թողնել, որ ցնցումներն ավարտվեն։
Ճիշտ գործողությունն է՝ Ձեռք չտալ, թողնել, որ ցնցումներն ավարտվեն։ Առաջին օգնության դեպքում կարևոր է ճիշտ հերթականությունը և միայն տվյալ վիճակի համար պահանջվող գործողությունները կատարելը։ Հիշեք գործողությունների հերթականությունը և մի կատարեք տարբերակներում առաջարկված ավելորդ քայլեր։ Մյուս տարբերակներում առաջարկվող գործողությունները տվյալ աղբյուրի ճիշտ հաջորդականության մաս չեն և կարող են շեղել առաջնային քայլից։
Ի՞նչ պետք է անել այրվածքի դեպքում օգնություն ցուցաբերելիս։
- Թողնել այրվածքը բաց։
- Բացել հեղուկով լցված բշտերը, ապա ամուր վիրակապել։
- Ձեթ քսել այրվածքի վրա։
- Սառեցնել այրվածքը ջրով, ապա ծածկել ստերիլ վիրակապական նյութերով կամ մաքուր գործվածքներով։
Ճիշտ պատասխանը՝ Սառեցնել այրվածքը ջրով, ապա ծածկել ստերիլ վիրակապական նյութերով կամ մաքուր գործվածքներով։
Վթարի հետևանքով հետիոտն ընկել է և վնասել ձեռքը։ Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում։ Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։
- Լվանալ վերքը ջրով։
- Բարձրացնել տուժածի ձեռքը և տեղադրել ճնշող վիրակապ։
- Վերքին յոդի սպիրտային լուծույթ քսել։
Ճիշտ պատասխանը՝ Բարձրացնել տուժածի ձեռքը և տեղադրել ճնշող վիրակապ։
Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է
- Վնասվածքին տաքացնող թրջոց դնել։
- Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և բարձրացնել։
- Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և պահել սրտի մակարդակից ցածր։
- Վնասվածքին սպիրտային թրջոց դնել։
Ճիշտ պատասխանը՝ Վնասված մասի վրա սառը թրջոց դնել և բարձրացնել։
Վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը։ Կտրուկ վեր կենալով` նա բռնում է գլուխը և հանկարծ կորցնելով գիտակցությունը, ընկնում։ Ի՞նչ է պետքանել։
- Փորձել նստեցնել նրան։
- Բարձրացնել նրա ոտքերը։
- Երեսին սառը ջուր լցնել։
- Ապտակել երեսին։
Ճիշտ պատասխանը՝ Բարձրացնել նրա ոտքերը։
Ի՞նչ է պետք անել, եթե հնարավոր չէ ապահովել դեպքի վայրի անվտանգությունը։
- Բոլորին օգնություն ցուցաբերել, բայց զգույշ լինել։
- Օգնություն ցուցաբերել այն տուժածին, որն ավելի մոտ է գտնվում ձեզ։
- Չմոտենալ, անմիջապես ահազանգել և չթողնել կողմնակի մարդկանց մոտենալ դեպքի վայր։
- Չմոտենալ, խնդրել մեկ ուրիշին օգնություն ցույց տալ։
Ճիշտ պատասխանը՝ Չմոտենալ, անմիջապես ահազանգել և չթողնել կողմնակի մարդկանց մոտենալ դեպքի վայր։
Դուք տեսնում եք ընկած մարդու և նկատում նրա սրունքից դուրս ցցված ոսկորը և արյուն։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ի՞նչ պետք է անել առաջին հերթին։
- Ահազանգել շտապ օգնություն։
- Ստուգել գիտակցությունը և շնչառությունը։
- Անշարժացնել ոտքը։
Ճիշտ պատասխանը՝ Ստուգել գիտակցությունը և շնչառությունը։
Երբ տուժածը ունի վերջույթի բաց կոտրվածք, ապա օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է
- Անմիջապես բարձրացնել տուժածի վերջույթը։
- Ստերիլ անձեռոցիկով ծածկել վերքը և անշարժացնել վնասված վերջույթը։
- Ուղղակի ճնշմամբ դադարեցնել արյունահոսությունը։
- Տեղադրել սառը թրջոցներ վերքին։
Ճիշտ պատասխանը՝ Ստերիլ անձեռոցիկով ծածկել վերքը և անշարժացնել վնասված վերջույթը։
Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է
- Պառկեցնել տուժածին հորիզոնական դիրքով։
- Նստեցնել` հենելով վնասված կողմի վրա։
- Նստեցնել` հենելով առողջ կողմի վրա։
Ճիշտ պատասխանը՝ Նստեցնել` հենելով վնասված կողմի վրա։
Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք է
- Լվանալ և զգուշորեն փորձել տեղը մտցնել արտընկած օրգանները։
- Արտընկած օրգանները ծածկել մաքուր խոնավ գործվածքով և պոլիէթիլենային թաղանթով։
- Կտրել արտընկած օրգանները և վերքը վիրակապել։
- Ձեռք չտալ, այդ վիճակում տեղափոխել հիվանդանոց։
Ճիշտ պատասխանը՝ Արտընկած օրգանները ծածկել մաքուր խոնավ գործվածքով և պոլիէթիլենային թաղանթով։
Անգիտակից վիճակում գտնվող և շնչառություն ունեցող տուժածին պետք է
- Պառկեցնել մեջքի վրա։
- Բացել բերանը և դուրս քաշել լեզուն։
- Շրջել կողքի և գլուխը հետ տանել։
Ճիշտ պատասխանը՝ Շրջել կողքի և գլուխը հետ տանել։
Ուժեղ արյունահոսության դեպքում պետք է
- Միայն վիրակապով ծածկել վերքը։
- Ճնշումով վիրակապել վնասված մասը և ճնշում գործադրել զարկերակի սեղման կետի վրա։
- Մոխիր լցնել վերքի մեջ։
Ճիշտ պատասխանը՝ Ճնշումով վիրակապել վնասված մասը և ճնշում գործադրել զարկերակի սեղման կետի վրա։
Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է
- Տուժածին բերել հարմար դիրքի։
- Զննել դեպքի վայրը և ապահովել անվտանգությունը։
- Ստուգել տուժածի մոտ ուժեղ արյունահոսությունների առկայությունը։
- Տեղափոխել տուժածին մեքենայից։
Ճիշտ պատասխանը՝ Զննել դեպքի վայրը և ապահովել անվտանգությունը։
Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է
- Հեռացնել օտար մարմինը վերքից։
- Թողնել վնասված մասն արյունահոսի։
- Ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը։
- Սպիրտով մշակել վերքի տարածքը։
Ճիշտ պատասխանը՝ Ապահովել օտար մարմնի անշարժ վիճակը։
Հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը կազմում է
- 40-60 զարկ մեկ րոպեում։
- 60-80 զարկ մեկ րոպեում։
- 80-100 զարկ մեկ րոպեում։
Ճիշտ պատասխանը՝ 60-80 զարկ մեկ րոպեում։
Հանգիստ վիճակում չափահաս մարդու շնչառությունը կազմում է
- 12-18 շնչառական շարժում մեկ րոպեում։
- 20-30 շնչառական շարժում մեկ րոպեում։
- 40-60 շնչառական շարժում մեկ րոպեում։
Ճիշտ պատասխանը՝ 12-18 շնչառական շարժում մեկ րոպեում։
Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե
- Տուժածն ունի լուրջ վնասվածքներ։
- Դեպքի վայրը վտանգավոր է, օրինակ` պայթյունի վտանգ կա:
- Մեքենայի վրա ընկած է հոսանքի հաղորդալար։
Ճիշտ պատասխանը՝ Դեպքի վայրը վտանգավոր է, օրինակ` պայթյունի վտանգ կա:
Որովայնային ներքին արյունահոսության կասկածի դեպքում օգնություն ցուցաբերելիս պետք է
- Պառկեցնել տուժածին և վնասվածքին սառը թրջոց տեղադրել։
- Որովայնին տաք ջեռակ տեղադրել։
- Որովայնին ճնշող վիրակապ տեղադրել։
- Տուժածին մեծ քանակով հեղուկ տալ խմելու։
Ճիշտ պատասխանը՝ Պառկեցնել տուժածին և վնասվածքին սառը թրջոց տեղադրել։
Դուք հարևանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը և, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարևանին։ Ի՞նչ է պետք անել առաջին հերթին։
- Լայն բացել դռները և անջատել շարժիչը, հնարավորության դեպքում տեղափոխել տուժածին դեպքի վայրից։
- Մանրակրկիտ զննել տուժածի մարմինը` վնասվածքներ հայտնաբերելու համար։
- Բերել տուժածին կողքի ապահովության դիրքի։
- Օգնել տուժածին ընդունել կիսանստած դիրք։
Ճիշտ պատասխանը՝ Լայն բացել դռները և անջատել շարժիչը, հնարավորության դեպքում տեղափոխել տուժածին դեպքի վայրից։
Անգիտակից վիճակում գտնվող տուժածին հայտնաբերելուց հետո առաջին հերթին պետք է
- Խմեցնել նրան սառը ջուր։
- Բերել նրան կողքի ապահովության դիրքի։
- Պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը։
- Բացել շնչուղիները և ստուգել շնչառությունը։
Ճիշտ պատասխանը՝ Բացել շնչուղիները և ստուգել շնչառությունը։
Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքև սեղմում և բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը։ Դուք որոշում եք, որ արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե
- Տուժածը ցավ է զգում։
- Տուժածն անհանգստություն է զգում։
- Սեղմելիս եղունգը դժվարությամբ է սպիտակում։
- Եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում։
Ճիշտ պատասխանը՝ Եղունգը դժվարությամբ է կրկին վարդագույն դառնում։
Շաքարախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատառողջ է զգում և չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել։ Ի՞նչ է պետք անել այդ դեպքում առաջին հերթին։
- Տալ նրան շաքար կամ քաղցր հեղուկ։
- Առաջարկել նրան մի քանի ժամ հանգստանալ։
- Խորհուրդ տալ ներարկել ինսուլին։
Ճիշտ պատասխանը՝ Տալ նրան շաքար կամ քաղցր հեղուկ։
Առավել վտանգավոր արյունահոսության նշան է, եթե
- Արյունը 10 րոպեի ընթացքում մակարդվում է։
- Արյունը շիթով բխում է վերքից։
- Արյունը մուգ կարմիր գույնի է։
- Արյունը միալար հոսում է վերքից։
Ճիշտ պատասխանը՝ Արյունը շիթով բխում է վերքից։
Մեքենան բախվել է սյանը և էլեկտրական հաղորդալարն ընկած է մեքենայի կողքն անգիտակից վիճակում պառկած տուժածի վրա։ Օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին պետք է
- Հեռացնել տուժածին հոսանքի աղբյուրից։
- Կատարել առաջնային զննում։
- Հեռացնել հաղորդալարը տուժածի վրայից որևէ մեկուսիչ առարկայով։
- Փնտրել մարմնի վրա հոսանքի մուտքի և ելքի տեղերը (այրվածքները)։
Ճիշտ պատասխանը՝ Հեռացնել հաղորդալարը տուժածի վրայից որևէ մեկուսիչ առարկայով։
Առաջին օգնություն ցուցաբերելիս վարակումից պաշտպանվելու համար պետք է
- Խուսափել վերքին անմիջապես դիպչելուց և օգնություն ցուցաբերել միայն ստերիլ ձեռնոցներով։
- Չօգնել այն տուժածներին, որոնք ունեն արյունահոսություն։
Ճիշտ պատասխանը՝ Խուսափել վերքին անմիջապես դիպչելուց և օգնություն ցուցաբերել միայն ստերիլ ձեռնոցներով։
Բրոնխիալ ասթմայով տուժածին նոպայի դեպքում պետք է
- Օգնել ընդունել կիսանստած դիրք։
- Պառկեցնել և բարձրացնել ոտքերը։
- Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած։
- Պառկեցնել գլուխը բարձր դիրքով։
Ճիշտ պատասխանը՝ Օգնել ընդունել կիսանստած դիրք։
Ուշագնացության դեպքում տուժածին պետք է
- Օգնել ընդունել կիսանստած դիրք։
- Պառկեցնել և բարձրացնել ոտքերը։
- Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած։
- Պառկեցնել գլուխը բարձր դիրքով։
Ճիշտ պատասխանը՝ Պառկեցնել և բարձրացնել ոտքերը։
Որովայնի վնասվածքով տուժածին պետք է.
- Պառկեցնել գլուխը բարձր դիրքով։
- Պառկեցնել և բարձրացնել ոտքերը:
- Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած։
Ճիշտ պատասխանը՝ Պառկեցնել` ոտքերը ծնկային հոդերում ծալած։
Ցածր թափքով մեքենայի չափահաս հետիոտնին, որի հասակը կազմում է 1 մ 55 սմ և ավելի, բախման դեպքում նրա մոտ առավել հավանական վնասվածքներն են
- Ստորին վերջույթի և գլխի վնասվածք։
- Կոնքի և կրծքավանդակի վնասվածք։
Ճիշտ պատասխանը՝ Ստորին վերջույթի և գլխի վնասվածք։
Ցածր թափքով մեքենայի 3-5 տարեկան երեխային բախման դեպքում նրա մոտ առավել հավանական վնասվածքներն են
- Ստորին վերջույթի և գլխի վնասվածք։
- Կոնքի և կրծքավանդակի վնասվածք։
Ճիշտ պատասխանը՝ Կոնքի և կրծքավանդակի վնասվածք։
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա պետք է
- Օգնել մեքենայում գտնվող անձանց շտապ դուրս գալ մեքենայից։
- Մեքենայում գտնվող անձանց խնդրել մնալ մեքենայի մեջ մինչև էլեկտրական հոսանքը չանջատեն։
Ճիշտ պատասխանը՝ Մեքենայում գտնվող անձանց խնդրել մնալ մեքենայի մեջ մինչև էլեկտրական հոսանքը չանջատեն։
Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է
- Լվանալ վերքը օճառով և մաքուր ջրով, այնուհետև վիրակապել։
- Մշակել վերքը սպիրտային հիմքով նյութերով (յոդ, օղի, օծանելիք և այլն)։
Ճիշտ պատասխանը՝ Լվանալ վերքը օճառով և մաքուր ջրով, այնուհետև վիրակապել։
Վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է
- Լվանալ վերքը օճառով և մաքուր ջրով։
- Մշակել վերքը սպիրտային հիմքով նյութերով (յոդ, օղի, օծանելիք և այլն)։
- Դադարեցնել արյունահոսությունը և վիրակապել վերքը։
Ճիշտ պատասխանը՝ Դադարեցնել արյունահոսությունը և վիրակապել վերքը։
Վթարի դեպքում շտապօգնության կանչի համար ի՞նչ տեղեկատվություն պետք է տրամադրվի օպերատորին
- Նշել վթարի վայրին ամենամոտ գտնվող կողմնորոշիչը: Հաղորդել տուժածների թիվը, նշել նրանց սեռը և տարիքը.
- Նշել վթարի վայրին ամենամոտ գտնվող փողոցը և տան համարը: Տեղեկացնել, թե ով է տուժել վթարի հետևանքով (հետիոտն, մեքենայի վարորդ կամ ուղևոր) և նկարագրել ստացված վնասվածքները:
- Նշել վթարի վայրը (փողոցը, տան համարը և դեպքի վայրին ամենամոտ կողմնորոշիչները): Տեղեկացնել տուժածների թիվը, նրանց սեռը, մոտավոր տարիքը, գիտակցության, շնչառության, արյան շրջանառության, ինչպես նաև ուժեղ արյունահոսության, կոտրվածքների և այլ վնասվածքների առկայության մասին: Սպասել մինչև օպերատորը նշի, որ կանչն ընդունված է:
Ճիշտ պատասխանը՝ Նշել վթարի վայրը (փողոցը, տան համարը և դեպքի վայրին ամենամոտ կողմնորոշիչները): Տեղեկացնել տուժածների թիվը, նրանց սեռը, մոտավոր տարիքը, գիտակցության, շնչառության, արյան շրջանառության, ինչպես նաև ուժեղ արյունահոսության, կոտրվածքների և այլ վնասվածքների առկայության մասին: Սպասել մինչև օպերատորը նշի, որ կանչն ընդունված է:
Ի՞նչ օպտիմալ դիրք պետք է տրվի գիտակցությունը պահպանված տուժածին` ողնաշարի վնասվածք կասկածի դեպքում
- Տուժածին պառկեցնել կողքի:
- Տուժածին պառկեցնել մեջքի վրա` կոշտ, հարթ մակերեսի վրա, առանց անհրաժեշտության չտեղաշարժել, դիրքը չփոխել:
- Տուժածին պառկեցնել մեջքի վրա, պարանոցի տակ տեղադրել շորերից պատրաստված գլանակ և բարձրացնել ոտքերը:
Ճիշտ պատասխանը՝ Տուժածին պառկեցնել մեջքի վրա` կոշտ, հարթ մակերեսի վրա, առանց անհրաժեշտության չտեղաշարժել, դիրքը չփոխել:
Ինչպե՞ս իրականացնել առաջին օգնությունը ցրտահարության և գերսառեցման դեպքում
- Մարմնի ախտահարված հատվածները շփել ձյունով կամ բրդյա կտորով, ապա տաքացնել, տալ ալկոհոլային խմիչք, տեղափոխել տաք տարածք:
- Տաքացնել մարմնի ախտահարված հատվածները և անշարժացնել դրանք, տուժածին ծածկել տաք շորերով կամ ծածկոցով, տալ տաք ըմպելիք, տեղափոխել տաք տարածք:
- Մարմնի ախտահարված հատվածները քսուքով պատել, տաքացնող կոմպրես և ջեռակ դնել, տեղափոխել տաք տարածք, տալ տաք ըմպելիք:
Ճիշտ պատասխանը՝ Տաքացնել մարմնի ախտահարված հատվածները և անշարժացնել դրանք, տուժածին ծածկել տաք շորերով կամ ծածկոցով, տալ տաք ըմպելիք, տեղափոխել տաք տարածք:
Ինչպիսի՞ առաջին օգնություն պետք է ցուցաբերել գլխի մազածածկ մասի վերքի առկայությամբ գանգուղեղային վնասվածքի դեպքում
- Դադարեցնել արյունահոսությունը վերքի վրա ուղղակի ճնշման միջոցով, վերքի վրա դնել սեղմող վիրակապ: Գիտակցության կորստի դեպքում տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք: Հնարավորության դեպքում գլխի վնասվածքի շրջանում սառը դնել:
- Անշարժացնել ողնաշարի պարանոցային հատվածը` օգտագործելով ինքնաշեն շինա (օձիք): վերքի վրա դնել ստերիլ բամբակե խծուծ, տուժածին պառկեցնել մեջքի վրա` ոտքերը բարձրացրած դիրքում: Հնարավորության դեպքում գլխին սառը դնել:
- Արգելվում է պարանոցային շինա դնել: Անհրաժեշտ է վերքը ծածկել բժշկական կպչուն սպեղանիով, տուժածին պառկեցնել կողքի վրա:
Ճիշտ պատասխանը՝ Դադարեցնել արյունահոսությունը վերքի վրա ուղղակի ճնշման միջոցով, վերքի վրա դնել սեղմող վիրակապ: Գիտակցության կորստի դեպքում տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք: Հնարավորության դեպքում գլխի վնասվածքի շրջանում սառը դնել:
Գիտակցության կորստի ժամանակ` շնչառության և արյան շրջանառության առկայության դեպքում, առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Ի՞նչ դիրքով պառկեցնել տուժածին
- Մեջքի վրա` գլխի տակ դնելով գլանակ
- Մեջքի վրա` ոտքերը տարածած վիճակում
- Տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք այնպես, որ ծալված ծնկները հպվեն գետնին, իսկ վերևում գտնվող ձեռքը գտնվի այտի տակ:
Ճիշտ պատասխանը՝ Տուժածին տալ կայուն կողքի շրջված դիրք այնպես, որ ծալված ծնկները հպվեն գետնին, իսկ վերևում գտնվող ձեռքը գտնվի այտի տակ:
Որքա՞ն ժամանակ կարող է կապված մնալ արյունահոսությունը դադարեցնող լարանը:
- Տաք եղանակին ոչ ավելի, քան կես ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան մեկ ժամ
- Տաք եղանակին ոչ ավելի, քան 1 ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան կես ժամ
- Լարանի կապված մնալու ժամանակը սահմանափակ չէ
Ճիշտ պատասխանը՝ Տաք եղանակին ոչ ավելի, քան 1 ժամ, իսկ ցուրտ եղանակին` ոչ ավելի, քան կես ժամ
Ինչպե՞ս որոշել գիտակցությունը կորցրած տուժածի մոտ շնչառության առկայությունը:
- Բռնել տուժածի կզակից, հետ թեքել գլուխը և հետևել կրծքավանդակի շարժմանը 10 վայրկյան տևողությամբ:
- Մի ձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը։
- Առանց տուժածի գլուխը թեքելու, անհրաժեշտ է խոնարհվել նրա դեմքին և 10 վայրկյան տևողությամբ հետևել նրա շնչառությունը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտնի և հետևել կրծքավանդակի շարժմանը:
Ճիշտ պատասխանը՝ Մի ձեռքը դնել տուժածի ճակատին, մյուս ձեռքի երկու մատով կզակը բարձրացնելով և գլուխը հետ թեքելով անհրաժեշտ է 10 վայրկյան տևողությամբ հետևել շնչառությանը, փորձելով արտաշնչած օդը զգալ Ձեր այտին և հետևել կրծքավանդակի շարժմանը։
Որո՞նք են խոշոր զարկերակից արյունահոսության նշանները և ինչի՞ց է սկսվում առաջին օգնությունը խոշոր զարկերակային արյունահոսության ժամանակ:
- Վերքից դանդաղորեն դուրս է հոսում մուգ գույնի արյուն: Վերքի վրա դրվում է սեղմող վիրակապ, որի վրա գրառում կա վերքի վրա պահելու ժամանակի վերաբերյալ:
- Վերքից վառ կարմիր գույնի արյուն է հոսում` ուժեղ ցայտելով, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման: Վնասված զարկերակն անհրաժեշտ է սեղմել մատներով, այնուհետև վերքից վերև, որքան հնարավոր է վերքին մոտ դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ:
- Արյունը դանդաղորեն դուրս է հոսում վերքից: Վնասվածքից ցած դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ
Ճիշտ պատասխանը՝ Վերքից վառ կարմիր գույնի արյուն է հոսում` ուժեղ ցայտելով, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման: Վնասված զարկերակն անհրաժեշտ է սեղմել մատներով, այնուհետև վերքից վերև, որքան հնարավոր է վերքին մոտ դրվում է արյունահոսությունը կանգնեցնող լարան, որի վրա գրառում կա պահելու ժամանակի վերաբերյալ:
Արդյո՞ք թույլատրվում է տուժածին դեղեր տալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ:
- Թույլատրվում է
- Թույլատրվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
- Արգելվում է
Ճիշտ պատասխանը՝ Արգելվում է
Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը երակների և ոչ խոշոր զարկերակների վնասվածքի դեպքում:
- Դնել ճնշող վիրակապ վնասվածքի տեղում:
- Վերքից վերև հատվածում ճնշող վիրակապ դնել:
- Վերքից ներև հատվածում ճնշող վիրակապ դնել:
Ճիշտ պատասխանը՝ Դնել ճնշող վիրակապ վնասվածքի տեղում:
Որո՞նք են առաջին բուժօգնության նախնական քայլերը` վթարի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում:
- Վերքը լվանալ ջրով, վերքից հեռացնել օտար մարմինները, վերքի վրա դնել ստերիլ բամբակ` ամրացնելով բինտային վիրակապով:
- Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքը մաքրել յոդի ալկոհոլային լուծույթով, դեղաքսուք դնել և ծածկել կպչուն սպեղանիով:
- Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքն առանց մաքրելու ծածկել ստերիլ թանզիֆե անձեռոցիկով` եզրերին ամրացնելով կպչուն սպեղանի կամ բինտով վիրակապել:
Ճիշտ պատասխանը՝ Հագնել բժշկական ձեռնոցներ, վերքն առանց մաքրելու ծածկել ստերիլ թանզիֆե անձեռոցիկով` եզրերին ամրացնելով կպչուն սպեղանի կամ բինտով վիրակապել:
Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ
- Վերին վերջույթը` իրանի երկայնքով տարածած, կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց՝ փափուկ կտոր դնելով դրանց միջև:
- Վերին վերջույթը` արմնկային հոդում ծալված, գլխաշորի վրա հենած`կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև:
- Վերին վերջույթը, արմնկային հոդում ծալված, գլխաշորի վրա հենած`կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց
Ճիշտ պատասխանը՝ Վերին վերջույթը` արմնկային հոդում ծալված, գլխաշորի վրա հենած`կապվում է իրանին: Ստորին վերջույթները կապվում են միմյանց` փափուկ կտոր դնելով դրանց միջև:
Ո՞ր դեպքերում պետք է տուժածը դուրս հանվի ավտոմեքենայի խցիկից
- Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գիտակցության կորստի դեպքում:
- Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գերսառեցման, գիտակցության և շնչառության կորստի դեպքում, ինչպես նաև անմիջականորեն խցիկում առաջին օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում:
- Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության դեպքում կամ տուժածի մոտ ծանր արյունահոսության, գանգուղեղային վնասվածքի առկայության դեպքում
Ճիշտ պատասխանը՝ Ավտոմեքենայի շրջվելու, բռնկվելու, պայթյունի մեծ հավանականության կամ տուժածի գերսառեցման, գիտակցության և շնչառության կորստի դեպքում, ինչպես նաև անմիջականորեն խցիկում առաջին օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում:
Ո՞րն է առաջին օգնությունը մակերեսային ջերմային այրվածքի (մաշկի կարմրություն, այտուցվածություն, այրվածքի տեղում թափանցիկ հեղուկով լցված բշտիկների առաջացում, ուժեղ ցավ) ժամանակ:
- Այրված մակերեսի վրա սառը ջուր լցնել, ծածկել ստերիլ անձեռոցիկով և ամուր վիրակապել:
- Բացել բշտիկները, մաքրել այրվածքի մակերեսը հագուստի մնացորդներից, ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել, և տուժածին ջուր խմեցնել
- 20 րոպե տևողությամբ այրվածքի մակերեսը սառեցնել ջրով: Առանց բշտիկները բացելու և հագուստի մնացորդները հեռացնելու այրվածքի մակերեսը ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել և տուժածին ջուր խմեցնել:
Ճիշտ պատասխանը՝ 20 րոպե տևողությամբ այրվածքի մակերեսը սառեցնել ջրով: Առանց բշտիկները բացելու և հագուստի մնացորդները հեռացնելու այրվածքի մակերեսը ծածկել ստերիլ անձեռոցիկով (չվիրակապել), հնարավորության դեպքում սառը դնել և տուժածին ջուր խմեցնել:
Ի՞նչ կավելանա գրանցվելուց հետո
Բոլոր հարցերն ու ճիշտ պատասխանները հասանելի են առանց գրանցվելու։
- Առաջընթացի պահպանում և շարունակություն ցանկացած սարքից
- Անհատական պլան՝ ըստ պատրաստ լինելու օրվա
- Սխալների վերլուծություն և նպատակային կրկնություն
- Ձայնային ուսուցում և ձայնով պատասխանելու հնարավորություն